Ընդունելության վերջնաժամկետը՝ ապրիլի 6, 2026 · Դասընթացը սկսվում է մայիսի 3-ին

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑ Է ՄԻՆՉԵՒ ԱՊՐԻԼԻ 6


Ձեր ներքին
օպերացիոն համակարգի թարմացումը

Առցանց, բայց խստապահանջ ու արդյունքակենտրոն ուսուցում։ Ստացե՛ք շոշափելի ու կիրառելի գիտելիքներ ոլորտի լավագույն մասնագետներից։ Զարգացրե՛ք թիմային աշխատանքի հմտություններ և դարձե՛ք HoT համայնքի մի մասը:

✓ 100% կրթաթոշակ

✓ ամբողջովին առցանց

✓ 4 ամիս· ~6 ժամ/շաբաթական

✓ 16–50 տարեկան

ՎԻՐՏՈՒԱԼ ՔՈԼԵՋԸ՝ ՀԱՄԱՌՈՏ

Ի՞նչ է պետք իմանալ

ՍԿԻԶԲԸ

Մայիսի 3, 2026

Ավարտը՝ սեպտեմբեր 2026բվֆդբսդֆ

ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾՈՒԹՅՈՒՆ

~6 ժամ/շաբաթական

Ինքնուրույն ուսուցում + 1-2 ուղիղ միացմամբ հանդիպում

ՈՎ ԿԱՐՈՂ Է ԴԻՄԵԼ

6 մարզերից

Երևան, Կոտայք, Արարատ, Արմավիր, Շիրակ, Սյունիք

ԱՐԺԵՔԸ

Անվճար

100% կրթաթոշակ ընտրված մասնակիցների համար

ՏԱՐԻՔ

16 – 50

Նախնական գիտելիք և փորձ չի պահանջվում

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

2 փուլով

Հայտադիմում + մոտիվացիոն հոլովակ կամ հարցազրույց

ՁԵՎԱՉԱՓ

Ամբողջովին առցանց

Օֆլայն մեկնարկային և ավարտական միջոցառումներ

ԱՎԱՐՏ

Վկայական

Ըստ մոդուլի + ամբողջական ծրագրի հավաստագիր

Ի՞ՆՉ է ՎԻՐՏՈՒԱԼ ՔՈԼԵՋԸ

Հիմնարար հմտություններ՝
իրական կյանքում կողմնորոշվելու համար

Վիրտուալ Քոլեջը կոչված է ձևավորելու մարդկանց, ովքեր կարողանում են մտածել անկախ, գործել արդյունավետ, աշխատել թե՛ ինքնուրույն և թե՛ թիմում ու կողմնորոշվել իրական կյանքի բարդ իրավիճակներում։ Վիրտուալ Քոլեջը տեսության փոխանցում չէ։ Այստեղ տրված գիտելիքը անմիջապես վերածվում է գործնական փորձի՝ իրական առաջադրանքների, քննարկումների և կիրառական նախագծերի։ Թվային, հաղորդակցման, ֆինանսական և իրավական գրագիտությունը ներկայացվում են ոչ թե որպես առանձին առարկաներ, այլ որպես ինքնուրույն մարդու չորս հենասյուն։ Դուք կսովորեք կառավարել ձեր ռեսուրսները, ձեր թվային «ես»-ը, ձեր իրավունքները, ձեր ձայնը։

Վիրտուալ Քոլեջը ձեր ներքին օպերացիոն համակարգի թարմացումն է, որը կօգնի գրագետ գործել թվային միջավայրում, տարբերել տեղեկատվությունը մանիպուլյացիայից, հստակ և համոզիչ արտահայտել մտքերը, կառավարել ժամանակն ու ռեսուրսները, կայացնել գիտակցված ֆինանսական որոշումներ և հասկանալ ձեր իրավունքներն ու պարտավորությունները աշխատանքային, ձեռնարկատիրական և հարկային դաշտում։

Ստորև ներկայացված 5 մոդուլների բովանդակությունն ու կառուցվածքը կազմակերպված են այնպես, որ 5 ամիսների ընթացքում, առնչվելով շուրջ 200 թեմայի հետ, ձեռք կբերեք համապարփակ գիտելիք և կկիրառեք այն իրականին մոտ ստեղծված մոդելների վրա։

Վիրտուալ Քոլեջին միանալուն պես կարող եք անդամակցել ՀոԹ համայնքին, ինչը մեծ հնարավորություն կդառնա բարձրակարգ մասնագետների միջավայր ինտեգրվելու համար։ Այն կօգնի ձեռք բերել արժեքավոր կապեր, որոնք հետագայում շատ օգտակար կլինեն ձեր կարիերայի զարգացման համար։

ԱՅՍ ԾՐԱԳԻՐԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՉԻ, ԵԹԵ․
X Դուք նախընտրում եք տեսանյութերի պասիվ դիտում՝ առանց որևէ ակտիվ մասնակցության: X Չեք կարող շաբաթական տրամադրել մոտ 6 ժամ՝ 4 ամիս շարունակ:
X Պատրաստ չեք ուղիղ միացմամբ դասերի ժամանակ տեսախցիկը միացրած պահել:
X Դուք չեք բնակվում նշված 6 թիրախային մարզերից որևէ մեկում:

ՎԻՐՏՈՒԱԼ ՔՈԼԵՋ 2022–2023 (HOSPITALITY OF TOMORROW)

262

ԴԻՄՈՐԴ

223

ՈՒՍԱՆՈՂ

7

ՄՈԴՈՒԼ

338

ՏԵՍԱՆՅՈՒԹ

106

ԺԱՄ

22

ՇԱԲԱԹ

ՄՈԴՈՒԼՆԵՐ

ԻՆՐՈ՞Ւ ԴԻՄԵԼ ՎԻՐՏՈՒԱԼ ՔՈԼԵՋԻՆ

Չորս պատճառ, թե ինչու է այս ծրագիրն արդյունավետ

Մենք կառուցել ենք ծրագիրը՝ հիմնվելով այն բանի վրա, թե ինչպես են մեծահասակներն իրականում սովորում, այլ ոչ թե այնպես, ինչպես ընդունված է անցկացնել առցանց դասընթացները:


Սովորել գործելով

Մասնակիցները ցանկացած վայրից ուսումնասիրում են նախապես տեսագրված, բարձրորակ վիդեոդասերը։ Դրան հաջորդում է ֆիքսված գրաֆիկով շաբաթական 1 պարտադիր առցանց հանդիպում և խմբային աշխատանք՝ փոքր (մինչև 15 հոգի) խմբերով։ Մենք ապահովում ենք որակի խիստ վերահսկողություն և մասնակիցներից պահանջվում է ակտիվ ներգրավվածություն և պարտադիր միացված տեսախցիկներ։ Դուք հանդիսատես չեք այլ մասնակից եք: Գիտելիքը դառնում է հմտություն հենց այն պահին, երբ այն կիրառում եք:

Ճկուն, բայց հստակ կառուցվածքով

Առցանց, բայց խիստ և արդյունքակենտրոն կրթություն։ Առաջընթացը չափվում է շարունակական գնահատման համակարգով՝ շաբաթական թեստեր, գործնական առաջադրանքներ և եզրափակիչ քննություն։ Արդյունքում մասնակիցները ստանում են արժեքավոր վկայականներ անհատական գնահատականով, ինչպես նաև խրախուսվում են մոդուլային սերտիֆիկատներով, մրցանակներով և ՀօԹ կայքում անհատական պրոֆիլ ունենալու հնարավորությամբ

Լավագույն մասնագետների առաջնորդությամբ

Սա պարզապես տեսական դասընթաց չէ. սա պահանջկոտ ծրագիր է՝ շոշափելի և գործնական արդյունքներով։ Գիտելիքը փոխանցվում է ոլորտի լավագույն մասնագետների և հրավիրված խոսնակների կողմից, որն անմիջապես վերածվում է հմտության՝ իրական խնդիրների լուծման ու սիմուլյացիաների միջոցով։


Անհատական զարգացման ուղի և հոգեսոցիալական աջակցություն

Մենք հետևում ենք յուրաքանչյուր մասնակցի կրթական ուղուն՝ գրանցելով աճն ու ապահովելով անհատական մոտեցում (coaching)։ Յուրաքանչյուր խումբ ունի իր ՀօԹ ուղեկիցը՝ ակադեմիայի շրջանավարտ-մենթորներ, ով համակարգում է խմբային աշխատանքը, ապահովում է հոգեսոցիալական և փոխադարձ աջակցություն (peer-support)։ Յուրաքանչյուր խումբ անցնում է այս ինտենսիվ ճանապարհը ապահով և հոգատար միջավայրում։ Փոխօգնության մշակույթը ծրագրի հիմքում է:

ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

5 մոդուլ․ 200+ թեմա․ Մեկ համապարփակ ծրագիր

Յուրաքանչյուր մոդուլի ուսուցում տևում է 5 շաբաթ, իսկ ավարտական նախագիծը ի մի է բերում ամբողջը՝ պրակտիկ կիրառությամբ։


ՁԵՎԱՉԱՓ

Մոդուլների ընթացքը՝ 5 քայլով

Դիտե՛ք նախապես ձայնագրված տեսադասերը

Մասնակիցներն ինքնուրույն դիտում են նախապես ձայնագրված տեսադասերը և ուսումնասիրում նյութերը Google Classroom-ում, որոնք տեղադրվում են ամեն շաբաթ: Դիտե՛ք ձեզ հարմար տեմպով, ցանկացած ժամանակ և ցանկացած վայրից։ Ներառում է թեստեր և ինքնաստուգման առաջադրանքներ։

Միացե՛ք ուղիղ միացմամբ դասերին

Շաբաթական մեկ ֆիքսված 1-ժամյա խմբային հանդիպում։ Տեսախցիկը՝ միշտ միացրած։ Առանձնացված քննարկումներ, իրական դեպքերի վերլուծություն, գործնական առաջադրանքներ։ Ատեղ է տեղի է ունենում իսկական թիմային աշխատանքը։

Կատարե՛ք թիմային առաջադրանքները

Մասնակիցները բաժանվում են խմբերի (15 հոգի յուրաքանչյուրում)՝ պահպանելով մարզային և տարիքային համամասնությունը: Ամեն խումբ ունենում է իր խմբային չաթը և Վիրտուալ քոլեջի ուղին անցնում է ՀօԹ ուղեկիցի ուղղորդմամբ։

Հանձնե՛ք մոդուլի ամփոփիչ թեստը

Յուրաքանչյուր մոդուլ ավարտվում է գնահատմամբ։ Այն հաջողությամբ հանձնելու դեպքում կստանաք մոդուլի վկայական։ Ձեր առաջընթացը գրանցվում է, և դուք ստանում եք անհատական հետադարձ կապ (coaching feedback)։

Իրականացրե՛ք ավարտական նախագիծը

Վերջին 5-շաբաթյա մոդուլի ընթացքում ձեր թիմը լուծում է իրական կյանքի բարդ սցենար, որը միավորում է բոլոր չորս գրագիտությունները (համադրված գրագիտություն)։ Դուք ներկայացնում եք ձեր լուծումը և ստանում ծրագրի ավարտական ամբողջական վկայական։

ԱՅՍ ԾՐԱԳԻՐԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՉԻ, ԵԹԵ․
X Դուք նախընտրում եք տեսանյութերի պասիվ դիտում՝ առանց որևէ ակտիվ մասնակցության: X Չեք կարող շաբաթական տրամադրել մոտ 6 ժամ՝ 4 ամիս շարունակ:
X Պատրաստ չեք ուղիղ միացմամբ դասերի ժամանակ տեսախցիկը միացրած պահել:
X Դուք չեք բնակվում նշված 6 թիրախային մարզերից որևէ մեկում:

ՎԻՐՏՈՒԱԼ ՔՈԼԵՋԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ

ՄԱՐՏԻ 25 → ԱՊՐԻԼԻ 6

Հայտերի ընդունման փուլ

Ներկայացրե՛ք ձեր հայտը և մոտիվացիոն տեսանյութը/հարցազրույց

ԱՊՐԻԼ

Ընտրություն և ծանուցում

Հարցազրույցների փուլ՝ նախնական ընտրությունն անցած դիմորդների համար

ՄԱՅԻՍԻ 3

Մեկնարկային օֆլայն միջոցառում Երևանում

Ծանոթացե՛ք ձեր խմբակիցների հետ անձամբ

ՄԱՅԻՍ → ՕԳՕՍՏՈՍ

4 առցանց մոդուլներ (2-ը՝ միաժամանակ)

Թվային · Հաղորդակցման · Ֆինանսական · Իրավական

ՕԳՕՍՏՈՍ → ՍԵՊՏԵՄԲԵՐ

Ավարտական նախագիծ

Թիմային աշխատանք, իրական կյանքի սցենարի լուծում և ներկայացու

ՍԵՊՏԵՄԲԵՐ 2026

Ավարտական միջոցառում

Օֆլայն միջոցառում · Վկայականներ · Մուտք ՀօԹ համայնք

ՄՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

info@hotacademy.org